// IP Marketing video - START// IP Marketing video - END
Գովազդում հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելը գանգի տրեպանցիա չէ

Իգոր Գանժա.

Գովազդում հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելը գանգի տրեպանցիա չէ

PanARMENIAN.Net - Գովազդի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս և Միջազգային գովազդային ասոցիացիայի ռուսական բաժանմունքի փոխնախագահ Իգոր Գանժան գովազդը համարում է ոչ թե արվեստ, այլ տեխնոլոգիա: Merсedes-Benz-ի, Bosh-ի, Sun Microsystems-ի, IBS-ի, Philip Morris-ի, Optima-ի, Electrolux-ի համար գովազդային արշավների հեղինակ է: Գովազդի մասնագետները մեջբերումներ են կատարում նրա չհրատարակտված «ԿրեաԿտիվ» գրքից, բայց, այնուամենայնիվ, Գանժան հայտարարում է, որ չի հասել խելագարության այնպիսի աստիճանի, որպեսզի իրեն համարի գովազդային գուրու: «Պոպոք» Գովազի առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Իգոր Գանժան հոկտեմբերի 30-ին Երևանում կանցկացնի վարպետության դասեր:
«Որքա~ն հաճելի է սողոսկել ձեր ուղեղների մեջ»,- ասում էր Բեդբերգի «99 ֆրանկ» վեպի հերոսը: Ձեզ նույնպե՞ս հաճույք է պատճառում սպառողների ուղեղների մեջ մտնելը:
Պետք չէ համարել համարել «99 ֆրանկը» գովազդային գործիչների առօրյայի մասին գիրք, իսկ ինձ` վեպի հերոս: Ուստի պատասխանն ավելի ձանձրալի կլինիմ, քան դուք սպասում էիք: Դրանք համոզելու տեխնոլոգիաներ են: Այսինքն դուք պետք է հասկանաք սպառողին և ապրումակցեք նրան: Այդ ժամանակ, դուք, հնարավոր է, կարողանաք անհրաժեշտ խոսքեր գտնել նրանք համոզելու համար: Իսկ սպառողին բութ անասուն համարելը, որին կարող եք կառավարել ճիպոտի օգնությամբ, և՜ միամիտ է, և՜ ինքնահավան, և՜ անպատշաճ;

Ինչպիսի՞ դեր եք հատկացնում «Պոպոք» փառատոնին Հայաստանում գովազդի զարգացման գործում:
Գովազդի որակը կախված է տնտեսության որակից, գովազդային գործիչների և նրանց պատվիրատուների որակից: Եթե հաշվի չառնենք տնտեսության զարգացումը, որի վրա փառատոնը հազիվթե կարողանա ազդել, կարելի է նշել մասնագիտության բարձր չափորոշիչների մշակման մեջ կարևոր դերը, որը փառատոնը կարող է խաղալ մրցույթային աշխատանքների ադեկվատ գնահատականի միջոցով: Կարելի է խոսել փառատոնի միջազգային կրագավիճակի ազդեցության մասին հասարակության մեջ գովազդային գործիչի մասնագիտության հեղինակության բարձրացման վրա, և նշանակում է, բարձրանում է տաղանադավոր երիտասարդությանը գովազի մեջ ընդգրկելու հնարավորությունը: Եվ վերջապես, կարելի է և պետք է ասել այն մասին, որ փառատոնը գովազդային գործիչների ընկերակցության, արտադրության ձևավորման գործիքներից է: Այն նախանշում է արդյունաբերության սահմանները, թույլ է տալիս գովազդում աշխատող մարդուն զգալ իր պատկանելությունը մարդկանց խմբին, որոնց միավորում են ընդհանուր շահերը: Իսկ նման զգացողությունը բարձրացնում է գովազդում ինքնակարգավորման գործընթացների թողարկման, կորպորատիվ չափորոշիչների ձևավորման հնարավորությունը, որոնք բարձրացնում են գովազդի որակը, աշնանացանի ծլունակությունը, հիվանդանոցի միջին ջերմաստիճանը, հասարակության մեջ բարոյական մթնոլորտը և երկրի համար շատ կարևոր ցուցանիշների:

Ինչո՞ւ համաձայնվեցիք մասնակցել փառատոնին:
Որովհետև այս փառատոնն, անկասկած, լավ գործ է: Իսկ լավ գործերին պետք է աջակցել:

Ձեր ո՞ր աշխատանքով եք ամենից շատ հպարտանում:
Գովազդային գործչի մասնագիտության մեջ տարօրինակ է մեկ կոնկրետ աշխատանքով հպարտանալը: Դու նույնիսկ չես կարող սփոփել քեզ «այնքան լավն է, որքան քո վերջին աշխատանքը» արտահայտությամբ: Կամ դու անընդհատ կատարում ես որակյալ աշխատանքեր, և քո հաճախորդները երջանիկ են, և դու ժամանակ ունես դափնիներով լցված բարձի վրա քնելու համար, կամ շուկայի հոսանքը քեզ քշել է, և այդ ժամանակ հատկապես զվարճալի է լսել այն մասին` ինչով ես հպարտանում: Ծիծաղելի է մրցանակներով հպարտանալը, նույնիսկ փառատոնային: Կներեք, բայց նույնիսկ «Պոպոք» փառատոնի: Թեև…ոչ, այս փառատոնի մրցանակներով կարելի է հպարտանալ: Բայց ես, որպես փառատոնի ժյուրիի անդամ, չեմ կարող նրան մասնակցել: Նշանակում է` մրցանակ ստանալ նույնպես չեմ կարող, ուստի, ինչպես տեսնում եք, հպարտանալու բան չեմ ունենալու:

Ասում են, Դուք չեք հրապարակում Երևանում վարպետության դասերի թեման: Դա այդպիսի մարքեթինգային քա՞յլ է:
Ոչ: Դա միայն վկայում է այն մասին, որ թեման դեռ պատրաստ չէ: Հարցը նրանում չէ, որ ես զբաղվում եմ միայն դասախոսությամբ և տասնյակ թեմաների ընտրություն ունեմ: Ինձ համար կարևոր էր չկրկնվել Երևանում անցյալ տարի տեղի ունեցած սեմինարից հետո: Ընդհանրացնել նոր փորձը, մտածել փոփոխվող համատեքստը, պատմել նոր նախագծերի մասին այն տեսանկյունից, թե ինչպես են դրանք արվել, մի խոսքով, պրոֆեսիոնալների համար գործնականորեն օգտակար տեղեկատվություն տալ: Այսօր թեման արդեն որոշված է. «Նպատակը, առաջադրանքը, խնդիրը և լուծումը մարքեթինգային հաղորդակցությունների համատեքստում: Ինչպե՞ս գտնել դրանք, կապել միմյանց հետ և չշփոթել»:

Կարելի՞ է սովորել ստեղծագործաբար մտածել, թե դա բնածին ընդունակություն է:
Ինչո՞ւ «թե»: Դա անկասկած բնածին որակ է, որը կարելի է զարգացնել կամ հակառակը: Բայց, համոզված եմ, այդ որակն առկա է բոլորի մոտ… Թեև դարվինիստները կարող են չհամաձայնվել ինձ հետ:

Դուք «Պոպոք» փառատոնի ժյուրիի նախագահ եք Մարքեթինգային արդյունավետություն անվանակարգում: Ինչպիսի՞ հիմնական չափանիշներով եք գնահատելու մրցույթի անդամներին:
Գնահատման չափանիշը որոշվում է փառատոնի կանոնակարգով: Այն մշակում են փառատոնի կազմակերպիչները: Ես իմ կողմից ուշադրություն եմ դարձնելու լուծման գեղեցկության, նորարարության և տրամաբանորեն կանխատեսելի արդյունավետության վրա:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News