Ռուսաստանի եւ Հայաստանի գործընկերության ամրապնդման հիմքը երկու ժողովրդների բարեկամական կապերի զարգացումն է 6 հուլիսի 2006 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Մոսկվայում է գտնվում Կրոնական գործիչների համաշխարհային գագաթնաժողովում, հանդիպել է ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի եւ ընկերության վարչության անդամ, հայ-ռուսական ընկերակցության նախագահ Յուրի Նավոյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, հանդիպմանը նշվել է, որ ռուս եւ հայ ժողովրդների բարեկամական կապերի բազմադարյա ավանդույթների զարգացումը, ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, հիմք է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, մարդկանց համար խորթ այլատյացությանը եւ ազգայնամոլությանը դիմակայելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Ռուսաստանում Հայաստանի տարվա , Մոսկվայում Երեւանի օրերի անցկացման հարցեր, որոնք կնպաստեն ռուսաստանցիների մոտ քաղաքացիական փոխըմբռնման, խաղաղության եւ համաձայնության կուլտուրայի ձեւավորմանը: Գարեգին Երկրորդը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդական դիվանագիտության ընկերությանը Ադրբեջանի կողմից 2005 թվականի դեկտեմբերին համաշխարհային ճարտարապետության փոքր ձեւերի գլուխգործոց հանդիսացող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հայկական միջնադարի գերեզմանոցի եւ 4 հազար խաչքարերի հանդեպ վանդալիզմի դատապարտման ակտիվ դիրքորոշման համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |