Ոստիկանություն. ՀՀ-ում ուժեղացված հսկողությունը կպահպանվի որքան անհրաժեշտ է26 նոյեմբերի 2015 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մի շարք քաղաքներում, միջպետական ճանապարհներին և այնտեղ դուրս եկող հատվածներում, կամուրջների վրա շարունակվում է ՀՀ ոստիկանության ուժեղացված ծառայությունը: Մասնավորապես, ոստիկանությունը շարունակում է կանգնեցնել մեքենաները, ստուգել բեռնախցիկները, ուղևորներին: Հարցին, թե որքան ժամանակ են շարունակվելու այդ միջոցառումները, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են. «Այնքան, որքան անհրաժեշտ է», մեջբերում է Tert.am-ը: Անվտանգության այս միջոցառումները բացատրվում են Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով զինված խմբավորման բացահայտման փաստով: Նոյեմբերի 25-ին խումբը վնասազերծվել և տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան: ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 25-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել ՀՀ քաղաքացիների և երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները: «Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպ չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և պատվով կկատարեն իրենց աշխատանքը», - ասել է նախագահը: Նա շեշտել է, որ տարիների քրտնաջան աշխատանքով՝ ՀՀ-ն դասվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |