Կարմիր գրքից թիթեռ, բզեզ սպանելը՝ 3000 դրամ, հայկական մկնիկին վնասելը՝ 25.000. ԱԺ-ն քննարկում է օրինագիծը 1 մարտի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն քննարկում է «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հիշեցրել է, որ 2010-ին կառավարության կողմից հաստատվել է ՀՀ Կարմիր գիրքի՝ բույսերի ու կենդանական տեսակների ցանկը: «Այնտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան և հիմա, բնականաբար, պետք է փոխվեն այդ բույսերի և կենդանիների ոչնչացման համար սակագները: Նախագծով սահմանվել է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերից 1 կգ ապօրինի հավաքելու համար քաղաքացիները պետք է վճարեն 10.000- 20.000 դրամ: Գործող օրենքով, եթե խոշոր եղջերավոր անասունները արածելիս կամ ապօրինի խոտհունձի ժամանակ վնասում էին անտառային կուլտուրաներ, մատղաշ ծառեր՝ պետք է վճարեին 100 և 150 դրամ: Առաջարկել է կիրառել գործող օրենքով նախատեսված սակագնի կրկնակին՝ 200 և 300 դրամ, ինչն ընդունվել է», - հայտնել է Պապյանը, մեջբերում է Aravot.am-ը: Ուշագրավ է, որ նախագծով կառավարությունը նախատեսում է 15.000 դրամով տուգանել այն քաղաքացիներին, որոնք ապօրինի կվնասեն, կորսան անդրկովկասյան մողեսիկ: Թիթեռների, ճպուռների, բզեզների համար 3000 դրամ տուգանք է սահմանվում: Պակաս չեն գնահատվել նաև մրջյունները, նրանց ապօրինի ոչնչացնելու համար դարձյալ տուգանքը 3000 դրամ է: Հայկական մկնիկ վնասելը շատ թանկ կնստի քաղաքացիների վրա՝ 25 հազար դրամ: Սևանի Կողակի և Բեղլուի ապօրինի որսը 10 և 25 հազար դրամի տուգանք է առաջացնելու: Այսպես` մեկ առ մեկ սահմանվել են չղջիկներ, ոզնիներ, խխունջներ և մյուս արժեքավոր կենդանիներ ու բույսեր ոչնչացնելու տուգանքները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է. «Օրինակ, սողունների համար 2000 դրամ տուգանք ենք սահմանել, բայց դա շատ դժվար է վերահսկել: Բացի այդ, եթե այդքան կարևոր նշանակություն ունի մեր կենդանական աշխարհի համար՝ ինչո՞ւ այդքան էժան՝ ընդամենը 2 հազար դրամ»: Պապյանն ասել է, որ կփորձեն ժամանակակից մեխանիզմներ դնել, որ կարողանան վերահսկել գոնե հատուկ պահպանվող տարածքներում: Սա կանխարգելիչ միջոց է: Ըստ փոխնախարարի, պետք է հանրության մտածելակերպը փոխվի. «Եթե չփոխվի, մենք չենք կարող ամեն մի քաղաքացու գլխին մի տեսուչ կանգնացնել»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |