«Օգանեսոն», «Էվրիկա», «Ֆոտոնը», «Սիրիուսը»՝ պատանի քիմիկոսների 7-րդ մրցաշարի հաղթողներ25 ապրիլի 2017 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Պատանի քիմիկոսների համահայկական յոթերորդ մրցաշարն է կայացել: Քիմիական տեսանկյունից ինչո՞վ բացատրել նյութերի քաղցր համը, ի՞նչ հիվանդությունների ախտորոշման մեջ են մարդու արտաշնչած օդի հետազոտության տվյալները կիրառելի․ այս և նման այլ հարցերի շուրջ բանավիճում էին Պատանի քիմիկոսների համահայկական յոթերորդ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ անցած 11 թիմը: Արդյունքում կիսաեզրափակիչ փուլ է անցել 11 թիմ Հայաստանի Աբովյան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Երևան և Արցախի Մարտունի քաղաքներից։ 11 թիմերը նախ մրցել են կիսաեզրափակիչ մարտերում, որոնց արդյունքում եզրափակիչ է դուրս եդել նրանցից միայն չորսը: Առաջին տեղն է զբաղեցրել Երևանի «Օգանեսոն» թիմը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց)։ Երկրորդ տեղում ՊՔՀՄ 2016-ի հաղթող Վանաձորի «Էվրիկա» թիմն (ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) էր, երրորդում՝ Գյումրու «Ֆոտոնը» («Ֆոտոն» վարժարան), իսկ չորրորդում՝ Երևանի «Սիրիուսը» (Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց)։ «Այս տարվա մրցաշարն առանձնացավ աշակերտների գիտելիքների բարձր մակարդակով, առաջադրված խնդիրների լուծման ամբողջականությամբ և թե՛ ժյուրիի, թե՛ մրցակիցների հարցերին սպառիչ և համոզիչ պատասխանելու կարողությունների ցուցադրումով»,- մրցաշարի ավարտին ասել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը: Բոլոր 11 թիմը ստացել են մասնակցության հավաստագրեր և մրցանակներ, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը` նաև դիպլոմներ ու նվերներ: Երեխաներին խրախուսելու համար ժյուրին պատվոգրեր շնորհել է նաև «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս» և յուրաքանչյուր թիմի «լավագույն մասնակից» ու «լավագույն ավագ» անվանակարգերում։ Հայաստանում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ: Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ և բանավիճում գիտական թեմաների շուրջ: ՊՔՀՄ-ի մարտերը դատում է ժյուրին, որի կազմում ներգրավված են ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀՊՄՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ: 2016 թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Պատանի քիմիկոսների համահայկական յոթերորդ մրցաշարի քառորդ եզրափակիչը, որին մասնակցեց ռեկորդային թվով մասնակից՝ Հայաստանի (Կոտայքի, Արարատի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռվա, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերից ու Երևանից) և Արցախի (Մարտունի) դպրոցների 43 թիմի 208 աշակերտ և 70 մարզիչ ու ղեկավար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |