ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը հանդիպել են կաթողիկոսին16 հուլիսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը: «Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը», - ասվում է Մելիքյանի գրառման մեջ։ Ավելի վաղ Մելիքյանը գրել էր, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու դավանորդ են, ուստի ՀԱԵ նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը։ «Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը»,-ասվում էր գրառման մեջ։ Հուլիսի 14-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել էին Գարեգին Բ-ի մեքենան Վայոց Ձորում, ուր նա ուխտի էր մեկնել մեկնել Գնդեվանք: Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է եղել մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցրել կաթողիկոսի հասցեին։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ,», - գրել էր Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |