Նվազագույն կենսաթոշակը 2019-ից կբարձրանա

Նվազագույն կենսաթոշակը 2019-ից կբարձրանա

PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում ընդունվել է 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը 25,500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով) սահմանելու որոշման նախագիծը:

2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463,069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32,420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսվում է ֆինանսավորել 2019 թվականին նախատեսված չափաքանակների շրջանակում:

Ընթերցեք նաև՝ «Նպաստները բարձրացվում են. 2019-ից բոլոր խմբերը նվազագույնը 25.500 դրամ կստանան»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---