Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանին մեղսունակ է. Կալանքը 2 ամսով երկարացվել է19 փետրվարի 2020 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա Հրաչ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով, նա ճանաչվել է մեղսունակ և տեղափոխվել քրեակատարաողական հիմնարկ: 2019-ի հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Արաբկիրի բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանը և գործընկերը «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել էին երկու անձի, որոնք, տեսնելով պարեկային մեքենան, փախել էին։ Ոստիկանության ծառայողները հետապնդել էին նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել. արդյունքում Արաբկիրի Առաքելյանը մահացել էր, մյուս ոստիկանը՝ վիրավորվել։ Գալստյանի հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը նշել է, որ իր պաշտպանյալն իր վրա ադեկվատ մարդու տպավորություն է թողել, այլ ոչ հոգեկան խնդիրներ ունեցողի, փոխանցում է Armtimes.com-ը: Նրա խոսքով՝ Գալստյանն ընդունում է մեղադրանքը՝ միաժամանակ ասելով, որ չի ուզել դիտավորյալ որևէ մեկին կյանքից զրկել: Պաշտպանի խոսքով՝ դիտավորության գործոնը բացակայում է և քրեաիրավական սխալ գնահատման հարց կա, որը նախաքննության ընթացքում կվերհանվի: Պաշտպանը նշել է, որ փորձաքննություն է իրականացվել նաև գողության դրվագով. համեմատություն էր արվել եղբայրների մատնահետքերի և այն հետքերի միջև, որ հայտնաբերվել էին գեղեցկության սրահում, որից մինչև դեպքը նրանք գողություն էին արել: Եզրակացության համաձայն՝ հետքերի մի մասը համընկել է Գալստյանի, մյուսը՝ եղբոր մատնահետքերի հետ: Դեպքի առիթով հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով) և 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով): Քրգործի շրջանակում նշանակվել էր դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն և 2019-ի նոյեմբերին պատանին տեղափոխվել էր հոգեբուժական կենտրոն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը |