Սամվել Ալեքսանյանի ձախորդ օրերը շարունակվում են. հրդեհ է բռնկվել նրան պատկանող «Փարվանա ռեստորանում»

Սամվել Ալեքսանյանի ձախորդ օրերը շարունակվում են. հրդեհ է բռնկվել նրան պատկանող «Փարվանա ռեստորանում»

PanARMENIAN.Net - Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին խոշոր հրդեհ է բռնկվել:Այսօր Երևանի ժամանակով 18: 01 Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Փարվանա» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաղորդեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել փրկարարները:

«Ներկա պահին դեպքի վայրում աշխատում է 8 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուխք. Նախնական տվյալներով այրվում է 500-600 քառ. մետր տանիքի տարածք: Հրդեհի մարման աշխատանաքները շարունակվում են»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, վիրավորներ չկան:

Նշենք, որ այսօր` ապրիլի 7-ին կայացած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում որոշվեց կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես, գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ: Այս քայլերը ուղղված կլինեն հիմնական ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերության դեմ, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---