ՀՀ կառավարությունը որոշել է մի փոքր օգնել Ցեղասպանությունը վերապրածներին` ընդամենը 25 հազ. դրամով 5 մայիսի 2011 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին կայացած նիստում որոշում է ընդունել մինչև 1915 թվականը ծնվածներին, ներառյալ նաև Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ամսական 25 հազար դրամի չափով նյութական օգնություն տրամադրելու մասին: Այդ գումարը փոխանցվելու է ամսական կենսաթոշակի հետ միասին: Նշենք, որ 2011 թվականի մարտ ամսվա դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղըՀայաստանում մարտին կազմել է 62 640 դրամ (շուրջ 170 դոլար), իսկ տարվա կտրվածքով 751 684 դրամ (գործակիցը 1,77): Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով կազմել է 35 390 դրամ (96 դոլար): Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետևյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով՝ 355 գ հացամթերք, 100 գ միս (տավար), 200 գ կաթ, 10 գ կաթնաշոռ, 20-ական գրամ կենդանական և բուսական յուղ, 10 գ մարգարին, 25 գ պանիր, 250 գ կարտոֆիլ, 300 գ այլ բանջարեղեն, 200 գ միրգ, 50 գ շաքար, կես ձու, 30 գ ձուկ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից Fastex-ն աջակցում է բիենալեին ՀՀ մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը 1924-ի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեին Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետ «Կարևոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ»,–գրել է նա |