Տիգրան Սարգսյանը դիպլոմներ հանձնեց տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 80 շրջանավարտների 13 հուլիսի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ ավարտական դիպլոմներ է հանձնել տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 80 շրջանավարտների: Կառավարության ղեկավարը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և նշել, որ համալսարանի մասին պատկերացումները առաջին հերթին շրջանավարտներն են ձևավորում: Դիպլոմների հանձման արարողությանը նախորդել է վարչապետի դասախոսությունը «Գլոբալ տնտեսության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով: «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը՝ մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,-ներածական խոսքում նշել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի տնտեսությանը, կրթության հիմնախնդիրներին և այլն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |