Մոնրեալի քաղաքապետն առաջարկում է Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը![]() PanARMENIAN.Net - Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Տրամբլեն առաջարկել է Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով Հայաստանի ավանդը քրիստոնեության պատմության մեջ և նրա տարածքում գտնվող պատմական հուշարձանները։ «Մենք ցանկանում ենք Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը, չէ որ Հայաստանը կանգնած է քրիստոնության ակունքների մոտ և առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը»,- հայտարարել է նա լրագրողներին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո։ Տրամբլեն գնահատել է նաև Երևանի գեղեցկությունը, որտեղ նա անցյալ տարի եղել է առաջին անգամ։ «Ես չէի խոսի զբոսաշրջության զարգացման մասին, եթե չգնահատեի ձեր քաղաքի գեղեցկությունը, մարդկանց ջերմությունը և այլ արժեքները»,- ասել է նա։ Մոնրեալի քաղաքապետը հայտնել է լրագրողներին, որ Կարեն Կարապետյանի հետ զբոսաշրջությունը զարգացնելուց բացի քննարկել են աղբի վերամշակման խնդիրը, ինչպես նաև Մոնրեալում գործող քաղաքային օմբուդսմենի պաշտոնը։ Տրամբլեն բարձր է գնահատել քաղաքային օմբուդսմենի գործունեությունը, նշելով, որ նա թեև ընտրվում է Քաղաքային խորհրդի ձայների 2/3-ի կողմից, բայց լիովին անկախ կառույց է։ Ինչ վերաբերվում է աղբի վերամշակման խնդրին, ապա Տրամբլեի խոսքով, դա շատ արդի խնդիր է քաղաքների համար։ Մոնրեալի քաղաքապետը հաղորդել է, որ նա Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվել է մասնագետների փոխայցելությունների մասին, որոնք փորձով փոխանակվելու են այդ խնդրի լուծման հարցում։ Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |