Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս վերջին«Հրազդանը» սրտատրոփ ու կարոտով սպասում է ֆուտբոլային հաղթանակած հանդիպումների Այս ժամանակահատվածում, երբ մենք պատրաստում էինք «Հրազդանի» մասին հոդվածաշարը, շփվում տարբեր մարդկանց հետ, տեսնում նրանց հուզումները, երբ վերհիշում էինք այս ստադիոնի ապրած ցանկացած օրը, զգացինք, որ «Հրազդանը» մեզ համար ևս դարձավ մի տեսակ շատ հարազատ վայր: Համոզվեցինք, որ այն ցանկացած հայի համար անփոխարինելի է ու հանդիսանում է հաղթանակի խորհրդանիշ:«Մեր «Հրազդանի» պատմության» վերջին` 4-րդ մասում, PanARMENIAN.Net-ը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ստադիոնի հետ կապված իրենց հիշողություններով ու զգացողություններով կկիսվենք նաև մենք` հոդվածի հեղինակներս: Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 3-րդ«Հրազդանի» տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո PanARMENIAN.Net- ը «Հրազդանի» մասին պատմող հոդվածաշարի 3-րդ մասում կներկայացնի ստադիոնի այսօրվա վիճակը. ի՞նչ խնդիրներ կան լուծելու, ինչպե՞ս է նախապատրաստվում Իտալիայի դեմ խաղին և վերջապես, կկառուցվի՞ ստադիոնի տարհանման գոտում առևտրի կենտրոն: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար PanARMENIAN.Net-ը զրուցել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի և շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարի հետ: Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 2-րդ«Հրազդանի» պես գեղեցիկ և շքեզ ստադիոնը մեծ վերելք կհաղորդի նաև մեր ազգային հավաքականին Եթե չլինեին «Արարատի» հաղթանակները` չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, և եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը` չէր լինի «Արարատ-73»-ը: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է «Հրազդանի» մասին պատմող հոդվածաշարի 2-րդ մասը, որտեղ այս մարզադաշտի մասին պատմում են «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստները: Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 1-ին«Հրազդանի» բացումը կատարեցին «Արարատն» ու ողջ հայությունը Հայաստանի ամենամեծ ստադիոնը «Հրազդանն» է, որն այս տարի կդառնա 42 տարեկան: Այս գեղեցիկ ու բոլոր հայերի կողմից սիրելի մարզադաշտը 2012-ին ոչ միայն կնշի իր ծննդյան 42-ամյակը, այլև վերանորոգված ու նոր շնչով կընդունի ֆուտբոլասերների կողմից սպասված` Հայաստան-Իտալիա հանդիպումը: Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնությունից իրենց տպավորությունների մասին2012-ի Եվրոպայի առաջնությունից հայ ըմբիշները վերադարձան չորս մեդալներով 19 մարտի 2012 Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը, որը գլխավորում է օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, հայրենիք է վերադարձել մեկ չեմպիոնի և երկու բրոնզե մեդալակիրների հետ: Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ), բրոզնե մեդալներ են նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 ք/կ): Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո հայկական պատվիրակության հետ հանդիպել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: Հայաստանի հավաքականի մյուս ընկերական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտումՀայաստանի հիմնական ֆուտբոլային նորությունները 3 մարտի 2012 Փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացրեց Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ: Առաջին հանդիպմանը Վարդան Մինասյանը խաղալու հնարավորություն էր տվել բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած որոշակի առավելությանը, հայ ֆուտբոլիստները զիջեցին 0:2 հաշվով: Կանադայի դեմ Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց այն խաղացողներին, որոնք համարվում են ազգային հավաքականի հիմնական խաղացողներ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի փետրվարյան վարկանիշում բարձրացել է ռեկորդային 41-րդ տեղըՓետրվարի 10-17-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 17 փետրվարի 2012 Ֆուտբոլ. Փետրվարի 15-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրապարակել է 2012 թվականի երկրորդ վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային 41-րդ տեղը 639 միավորով: Ի՞նչ կտա շախմատի ուսուցումը դպրոցականներին ՀայաստանումՀայաստանի հանրապետության կառավարության որոշմամբ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր հանրակրթական դպրոցների 2-րդ դասարաններում դասավանդվում է շախմատ առարկան: Այս հարցի շուրջ հասարակության տարբեր շերտերում բուռն քննարկումներ տեղի ունեցան և մինչև այսօր էլ շարունակվում են: Որոշ մարդիկ դեմ են, իսկ որոշների կարծիքով էլ սա լավ հնարավորություն է երեխաների համար զարգացնել իրենց տրամաբանությունը: Կրթության և գիտության նախարարությունը շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կատարել ու կատարում են համապատասխան աշխատանքներ մանկավարժների, մասնագետների և հոգեբանների մասնակցությամբ:PanARMENIAN.Net – ը զրուցել է հոգեբանի, շախմատ առարկայի ուսուցչի և ֆեդերացիայի ներկայացուցչի հետ` փորձելով պարզել, թե ինչ է տալիս շախմատ առարկան երեխաներին: Լևոն Արոնյանը 3-րդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի հաղթող և հրաժարվեց հանդես գալ Բաքվում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարումՇաբաթվա հիմնական շախմատային իրադարձությունների ամփոփում 3 փետրվարի 2012 Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի սուպերառաջնության հաղթող: «Ես շատ գոհ եմ, որ հաջողվեց այսքան լավ խաղալ: Շատ հաճելի է, որ այսքան մարդ կարողացա ուրախացնել»,- Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթանակից հետո ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի առաջնության հաղթողներ դարձան Տիգրան Պետրոսյանը և Մարիա Կուրսովան, իսկ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Վեյկ ան Զեեի մրցաշարըՀունվարի 20-27-ի հիմնական շախմատային իրադարձությունների ամփոփում 27 հունվարի 2012 Հունվարի 22-ին ավարտվեց շախմատի Հայաստանի 72-րդ առաջնությունը: Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը, ով այդ տիտղոսը նվաճում է արդեն երկրորդ անգամ: Պետրոսյանի համար որոշիչ էր վերջին տուրը, որտեղ նրա մրցակիցն էր երկրի անցած տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը: Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ և 7 միավորով նվաճեց ոսկե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Հովհաննիսյանհը, երրորդ տեղը՝ Սամվել Տեր-Սահակյանը: | Աշխարհում: «Համազգային առաջնորդի» «անհնազանդ» որդի՞ն Հասարակություն: Ծիծեռնակաբերդ. Եղեռնի հուշահամալիր (մաս II) |