12

Վարդան Մինասյան.

Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես

13 դեկտեմբերի 2011
Վարդան Մինասյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net – ին տված հարցազրույցի երկրորդ մասում ներկայանում է մարզչի աշխատանքից դուրս: Մինասյանը պատմում է՝ ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ, ինչու չի սիրում «երազանք» բառը, առանց ինչի չի պատկերացնում իր կյանքն ու ինչ է խորհուրդ տալիս լրագրողներին:

Վարդան Մինասյան.

Ֆուտբոլիստներից ես առաջին հերթին պահանջում եմ հայրենասեր լինել

6 դեկտեմբերի 2011
Վարդան Մինասյան
2010-2011 թվականներին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 17 միավորով B խմբում գրավեց 3-րդ տեղը: Հավաքականի փայլուն և տպավորիչ հաղթանակները համընդհանուր ուրախություն և հավատ պարգևեցին ողջ հայությանը: PanARMENIAN.Net-ը ֆուտբոլային տարին ամփոփում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով բացահայտում է հավաքականի հաջողության գաղտնիքը, թե ինչ պահանջ է դնում խաղացողների առջև, որ հանդիպումն է համարում բեկումնային և որ խաղին է կայացրել ամենադժվար որոշումը:

Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան.

Արսենին շատ է դուր գալիս, որ կարողանում է փրկել իր թիմին, իսկ Կարենը երազում է երբևէ հանդես գալ անգլիական «Արսենալում»

9 նոյեմբերի 2011
Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան
PanARMENIAN.Net-ը այս անգամ բացահայտելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» դարպասապահներ Արսեն Պետրոսյանին և Կարեն Իսրայելյանին: Նրանք խոսել են հավաքականի առաջիկա հանդիպումներից, թե ինչու են դարձել դարպասապահ, ինչ ֆուտբոլային երազանք ունեն, ով չէին ցանկանա իրենց դարպասին 11 մետրանոց իրացնի և թե ինչպես են քնում կարևոր խաղերից առաջ:

Յուրա Մովսիսյան.

Մենք երիտասարդ թիմ ունենք, որի նպատակն է անընդհատ զարգանալ և առաջ շարժվել

17 հոկտեմբերի 2011
Յուրա Մովսիսյան
PanARMENIAN.Net-ը այս անգամ հանդիպել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում դարձել է 4 գնդակի հեղինակ և 5 անգամ էլ գոլային փոխանցում կատարել` դաշտում անցկացնելով 768 րոպե: Յուրան խոսել է Իռլանդիայի հետ վերջին խաղից, բացահայտել հավաքականի լավ հանդես գալու գաղտնիքը և նշել, թե ինչու է ուզում, որ այս հարցազրույցն անպայման կարդա իր հայրիկը և թե որ ֆուտբոլիստներին է մերժել տալ իր մարզաշապիկը:

Վիկ Դարչինյան.

Լավագույն հանգիստն ինձ համար Հայաստանում ընտանիքիս հետ հանգիստն է, և ես շատ եմ սիրում ծովային խոհանոց

2 սեպտեմբերի 2011
Վիկ Դարչինյան
PanARMENIAN.Net-ը ներկայացնում է IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հարցազրույցի երկրորդ մասը բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի դեմ մենամարտից առաջ: Հայերի ամենասիրած մարզիկը PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է իր ընտանիքի և սիրած ճաշատեսակների մասին, կիսվել ապագայի պլաներով և դիմել իր բազմահազար երկրպագուներին:

Վիկ Դարչինյան.

Լավ մարզիկը չի կարող վատ մարդ լինել

10 օգոստոսի 2011
Վիկ Դարչինյան
Սեպտեմբերի 3-ին հայ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանում մենամարտ կանցկացնի Էվանս Մբամբայի դեմ (ՀԱՀ): Դարչինյանն արդեն ժամանել է Հայաստան: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վիկը պատմել է իր մասին. ինչպե՞ս է որոշել զբաղվել բռնցքամարտով, անմոռանալի նոկաուտի մասին, ո՞ւմ հետ կցանկանար հանդիպել ռինգում և այլն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Վիկ Դարչինյանի հետ հարցազրույցի առաջին մասը:

Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի..

Արտակի ամենասիրած տոնը Հաղթանակի օրն է, Էդգարը տպավորված է Իտալիայով, իսկ Մարկոսը նախընտրում է Հայաստանի հավաքականի կարմիր մարզահագուստը

1 հունիսի 2011
Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի.
Այս անգամ Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը, Էդգար Մալաքյանը և Մարկոս Պիզելին պատմել են PanARMENIAN.Net-ի թղթակցին այն մասին, թե ինչպես են սկսել զբաղվել ֆուտբոլով, ով է ֆուտբոլիստներից ամենաշատը հարվածում իրենց ոտքերին, ինչպես են նրանք պատկերացնում հայկական ֆուտբոլը 5 տարի անց և ինչպիսին են պատկերացնում աշխարհի իրենց հավաքականը, որտեղ խաղում են, նրանց կարծիքով, մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլիստները:

Էդգար Մանուչարյան և Դավիթ Մանոյան..

Դավիթը Քեյթ Բեքինսեյլին համարում է ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, իսկ Էդգարը սիրում է Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը

19 ապրիլի 2011
Էդգար Մանուչարյան և Դավիթ Մանոյան.
Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո PanARMENIAN.Net-ը հանդիպել է Հայաստանի հավաքականի այլ խաղացողների հետ և շարունակելու է նրանց հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ընթերցողները կարող են ծանոթանալ հարձակվող Էդգար Մանուչարյանի և կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որոնք պատմում են ռուսների դեմ խաղում իրենց ապրումների, մեքենաների պարտադիր ապահովագրության կարևորության, ֆիլմերի մասին, որոնք սիրում են դիտել և խորհուրդ են տալիս դիտել մեր ընթերցողներին, ինչպես նաև պատասխանում են միմյանց մասին հարցերին:

Կառլեն Մկրտչյան և Գևորգ Ղազարյան..

Կառլենի համար ամենատաղանդավոր մարզիչը Վարդան Մինասյանն է, իսկ Գևորգը դեմ չէ դաշտում հանդիպել Զիդանի հետ

22 մարտի 2011
Կառլեն Մկրտչյան և Գևորգ Ղազարյան.
PanARMENIAN.Net-ը շարունակում է հարցազրույցների շարքը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների հետ: Այս անգամ 2010-ի լավագույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը և Հայաստանի լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը կիսվել են իրենց տպավորություններով ամենաանմոռանալի խաղերի մասին, պատմել են գրքերի մասին, որոնք նախընտրում են ընթերցել արձակուրդի ժամանակ, ինչպես նաև կիսվել են իրենց ֆուտբոլային գիտելիքներով:

Լևոն Պաչաջյան և Արթուր Եդիգարյան.

Լևոնի կինը նրա հավատարիմ երկրպագուն է, իսկ Արթուրի կինը խորհուրդ է տալիս նրան` ինչպես խաղալ ֆուտբոլ

26 փետրվարի 2011
Լևոն Պաչաջյան և Արթուր Եդիգարյան
PanARMENIAN.Net-ը շարունակում է ծանոթացնել իր ընթերցողներին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այս անգամ կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք հանդես են գալիս Իրանի առաջնությունում «Սանատ Նավթ» և «ՊԱՍ Համադան» ակումբներում, պատմել են, թե ինչպես են հարմարվել Իրանում, ինչպես են առաջարկություն արել իրենց երկրորդ կեսերին և պատմել իրենց մանկական չարաճճիությունների մասին:
12