Տիգրան Թորոսյանը ցավակցություններ է հայտնել Գոհար Գասպարյանի հարազատներին եւ նրա տաղանդի երկրպագուներին17 մայիսի 2007 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը ցավակցություններ է հայտնել աշխարհահռչակ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի հարազատներին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տ. Թորոսյանի ցավակցականում, մասնավորապես, ասվում է. «Խորը ցավով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանի մահվան մասին:Տասնամյակներ շարունակ «Հայաստանի սոխակի» ժողովրդական անվանն արժանացած երգչուհին իր անկրկնելի ձայնով փառք է բերել հայ երգարվեստին` լինելով լավագույն կատարողը թե եվրոպացի, թե հայ կոմպոզիտորների օպերաների ու վոկալ ստեղծագործությունների: Գոհար Գասպարյանի անվան հետ են կապված հայ երաժշտարվեստի արդեն դասական դարձած ձեռքբերումները: Իր ստեղծագործությամբ նա ապացուցեց մարդկային ձայնի կատարելության սահմաններ չունենալու իրողությունը` պարզ ու սրտահույզ վերարտադրելով ու իր բազմահազար ունկնդիրներին հասու դարձնելով երաժշտության անպարագիծ աշխարհին: Մեծ բեմից հեռանալուց հետո նա երկար տարիներ աշխատեց Երեւանի կոնսերվատորիայում` իր անկրկնելի արվեստի գաղտնիքները փոխանցելով երիտասարդներին, որ շարունակեցին հայ երաժշտարվեստը հայ եւ համաշխարհային բեմերում ներկայացնելու առաքելությունը: Իմ ցավակցություններն եմ հայտնում Գոհար Գասպարյանի հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին` հավատացած լինելով, որ Գոհար Գասպարյանի մահվան ծանր վիշտը փոխհատուցված կլինի նրա արվեստի անանցության փաստով»: Հիշեցնենք, որ Գոհար Գասպարյանը իր մահկանացուն կնքեց կյանքի 83-րդ տարում: Հայտնի է, որ երգչուհին, որը մի քանի տարի առաջ ինսուլտ էր տարել , վերջին շրջանում գտնվում էր Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով |