ՀՅ Դաշնակցությունը ցույց կանցկացնի Երեւանում24 օգոստոսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին ՀՅ Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին նվիրված ցույց կանցկացնի Երեւանում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հաղորդել է ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:Ղազարյանը նաեւ նշել է, որ ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի դեմ, որն այժմ գտնվում է բանակցությունների սեղանին: Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքներով ընդունվել են Մադրիդյան սկզբունքները, որոնք նախատեսում են 7 շրջանների հանձնումը Ադրբեջանի հսկողությանը, անվտանգության երաշխիքների տրամադրում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում ազատ կամքի արտահայտման ճանապարչհով, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |