Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի հարձակումը «Ազատության նավատորմի» վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի հարձակումը «Ազատության նավատորմի» վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, ստեղծված իրավիճակը մտահոգում է Ադրբեջանին. Ադրբեջանը գտնում է, որ հումանիտար ակցիայի վերածումը մարդկային զոհերի մտահոգիչ փաստ է: Այդ միջադեպը պետք է քննվի սեղմ ժամկետում, իսկ մեղավորները պետք է պատժվեն»:

Պոլուխովը հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը Գազայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու կողմնակից է: «Երկրի նախագահի հանձնարարությամբ ԱԳՆ ղեկավար Էլամր Մամեդյարովը շարադրել է Ադրբեջանի դիրքորոշումը դոնորների միջազգային խորհրդաժողովում` Շարմ էլ Շեյխում»,-հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Իսրայելի հատուկ նշանակության ուժերը մայիսի լույս 31-ի գիշերն անցկացրել են «Ազատության նավատորմի» վեց նավերի բռնագրավման գործողություն: Նավերը մեկնում էին Պաղեստին հումանիտար բեռով, նավերի վրա կար 600 իրավապաշտպան, նրանց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: Իսրայելցիները հաստատում են 9 զոհերի առկայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---