Հրանտ Դինքի սպանության նկարագրության համար մեղադրվող լրագրող Նեդիմ Շեներն արդարացվել է

Հրանտ Դինքի սպանության նկարագրության համար մեղադրվող լրագրող Նեդիմ Շեներն արդարացվել է

PanARMENIAN.Net - Լրագրող Նեդիմ Շեներն, որը մեղադրվում էր իր «Դինքի սպանությունը և իրավապահ մարմինների սուտը» գրքում հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նկարագրելու մեջ, արդարացվել է:

Դատարանը հանգել է այն եզրակացության, որ գրքում հիշատակված անուններից մի քանիսն արդեն հայտնի են եղել հանրությանը, իսկ այսպես կոչված գաղտնի փաստաթղթերը հասանելի են եղել Դինքի սպանության մասին գործին մինչև լրագրողի հրապարակումը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---