Մեհմեդ Ալի Բիրանդ. Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է և բիծ է նրա հեղինակության վրա16 սեպտեմբերի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է և բիծ է նրա հեղինակության վրա: Այդ մասին գրում է հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը Posta թերթում: «Թուրքիան կրկին պետք է բացի Դինքի գործը» հոդվածում Բիրանդը գրում է, որ ոստիկանությունը նախապես գիտեր սպանության մասին, սակայն ոչինչ չարեց՝ կանխելու համար հանցագործությունը: «Դինքը սպանվեց միայն այն պատճառով, որ հայ էր և տհաճ բաներ էր ասում, որոնք շատերին դուր չէին գալիս»,-գրում է նա: Բիրանդը հիշեցրեց նաև, որ պետական մարմինները վաղուց էին հետապնդում և հալածում Դինքին: «Դինքին մեղադրանք էր ներկայացվել չարաբաստիկ 301-րդ հոդվածով և դատավարություն էր սկսվել: Սակայն դատարանն արդարացրեց Դինքին: Եվ պատկերացնում եք, ո՞ր ատյանին դա դուր չեկավ: Վերստուգիչ դատարանին, որն էլ փոխեց դատավճիռը՝ հայտարարելով, թե Դինքն, իբր, վիրավորել է թուրքական արժանապատվությունը»,-գրում է Բիրանդը, հաղորդում է Ermenihaber-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |