Հայաստանն անհանգստացած է Մոսկվայում հայերի սպանությամբ 6 հունիսի 2006 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսասատնի ԱԳՆ մամլո քարտուղարի միջոցով անհանգստություն է հայտնել վերջերս Մոսկվայում հայազգիների սպանությունների կապակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտոգրծնախարար Գեղամ Ղարիբջանյան: Նրա խոսքերով, խնդիրը բավականին բարդ է, «եւ մենք ուշադրությամբ հետեւում ենք գործընթացին»: «Մոսկվայում հայկական դեսպանատան աշխատակիցները հանդիպումներ են անցկացնում, եւ կարծում եմ, որ առաջիկա պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ հարցը անպայման կքննարկվի: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որ հետագայում մեր հայրենակիցների հետ նման միջադեպեր տեղի չունենան»,- հայտարարել է նա:Փոխնախարարը նաեւ նշել է, որ հարցին հարթային վերաբերվել պետք չէ` արդյոք նրանք Հայաստանի քաղաքցիներ են թէ ոչ, անհրաժեշտ է հարցին գլոբալ տեսանկյունից մոտենալ: «Այս հարցը ես պատրաստվում եմ նաեւ քննարկել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ»,- նշել է նա: Ընդ որում, Ղարիբջանյանը նշեց, որ ռուսական ազգայնամոլական կազմակերպություններին ռուսական պետական մարմինների աջակցության մասին չի էլ խոսում: «Վերջերս պաշտոնից հեռացվեց Ռուսաստանի գլխավոր դատախազը: Կարծում եմ, որ դրա պատճառներից մեկն է եղել նմանատիպ խմբավորումների հետ անարդյունավետ պայքարը, եւ կարծում եմ, որ այդ ուղղվածությունը կդառնա գլխավորը նոր դատախազի աշխատանքում»: Միեւնույն ժամանակ, Գեղամ Ղարիբջանյանը ընդգծել է, որ ազգամիջյան թշնամանքի խնդիրը գոյություն ունի էժան աշխատուժով շատ երկրներում, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |