Ռուսաստանում կատարված վերջին սպանությունները ուղղված չեն հայերի դեմ22 հունիսի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կատարված վերջին սպանությունները ուղղված չեն հայերի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը Մոսկվայի հայ ուսանողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, նման դեպքերը հակասում են Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանի եւ ՌԴ-ում բնակվող հայերի հանդեպ: Ուսանողները մտահոգություն են հայտնել Հայաստանի քաղաքացիների հետ կապված վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնք որոշ ԶԼՄ-ներ ներկայացրեցին որպես անհանդուրժողության դրսեւորում հայերի հանդեպ: «Այդ գործընթացները հուզում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հասարակությանը, ինչը կարող է օգտագործվել երրորդ ուժերի կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների թուլացմամբ, եւ կարող է բացասաբար անդրադառնալ համագործակցության գործընթացի վրա»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ա.Սմբատյանը ծանոթացրել է ուսանողներին այն միջոցների հետ, որոնք ձեռնարկում է Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը այդ միջադեպերի առնչությամբ, ինչպես նաեւ ռուսական իշխանությունների գործունեությանը, ուղղված վերջին սպանությունների բացահայտմանը: Հանդիպմանը արծարծվել են Հայաստանում երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման հետ, Ռուսաստանի բուհերում հայ քաղաքացիներին տրամադրվող քվոտաների ավելացման հնարավորությունների հետ կապված հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին |