Վ. Օսկանյան. ՌԴ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այլատյացության դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Հայկական կողմը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ երկկողմանի հանդիպումների ժամանակ միշտ բարձրացնում է Ռուսաստանում ապրող հայերի սպանությունների եւ նրանց նկատմամբ իրականացվող բռնությունների հարցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ռուսական կողմը եւս անհանգստություն է հայտնում նմանատիպ դեպքերի առումով: «Ռուսաստանի իշխանությունները լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն բռնությունների եւ այլատացյության կանխարգելման համար, հակառակ դեպքում, դա սպառնալիք կդառան հենց երկրի համար: Մենք ,մեր հերթին, կշարունակենք ուշադրություն դարձնել հայերի նկատմամբ բռնությունների կիրառմանը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---