Հայաստանի անվտանգության գրավանակնն ու ուժեղ կողմերից մեկը Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն է

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը լուրջ մարտահրավերների կենթարկվի` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային բնույթի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, կոմպլեմենտար քաղաքականությունն արդեն սպառել է իրեն եւ ՀՀ -ն պետք է այլ երկրների հետ հարաբերություններ հաստատի` ելնելով սեփական շահերից: «Տարածաշրջանային առումով, ներկա դրությամբ գործընթացներ են անցնում, որոնք վաղ թե ուշ կարտացոլվեն Հայաստանի վրա, եւ անհրաժեշտ է պատրաստ լինել պատասխան դիվանագիտական քայլերի: Անկարայի ողջ արտաքին քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինք ստեղծելուն, որպեսզի Հայաստանը կտրվի ցանկացած տարածաշրջանային ծրագրից: Մյուս փաստը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնումն է: Եթե Վրաստանն ստանա Դաշինքի անդամի թեկնածուի կարգավիճակ, ապա նրա կապերը Թուրքիայի հետ ավելի սերտ կդառնան: Եւ, վերջապես, երրորդը իրանական խնդիրն է, ավելի ճիշտ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ: Եթե հանկարծ իրադարձությունները ռազմական բնույթ ստանան, ապա դա շատ ծանր կանդրադառնա տարածաշրջանի վրա»,- ասել է Սաֆրաստյանը:



Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը վստահ է, որ անհրաժեշտ է դիվանագիտական քայլերի համակարգում եւ հայկական արտաքին քաղաքականության ուժեղ կողմերի օգտագործումը: «Հայաստանի ամենաուժեղ կողմերից մեկը հանդիսանում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը: ՀՀ-ի եւ ՌԴ-ի ռազմավարական համագործակցությունը հանդիսանում է մեր անվտանգության գրավականը: 102-րդ ռազմակայանը հանդիսանում է զսպող գործոն Թուրքիայի համար: Ինչպես հիշում եք, 1992 թվականին թուրքական բանակը պատրաստվում էր մտնել Հայաստան եւ միայն ՌԴ պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի նկատմամբ, կդառնա Երրորդ Համաշխարհային պատերազմի սկիզբ, ազդեց իրադարձությունների վրա. Թուրքիան անմիջապես հրաժարվեց իր ծրագրերից»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---