Թուրքիայի կողմից հայերին հասցված վնասը Առաջին աշխարհամարտի տարիներին կազմում է ավելի քան $41 միլիարդ

PanARMENIAN.Net - Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Թուրքիայի պարտավորությունները Հայաստանի առջեւ Հայոց ցեղասպանության տարիներին հասցված վնասների համար` 1914-1919 թվականներին, կազմում է $41,5 մլրդ: Այդ մասին «Հայ-թուրքական հարաբերությունները, խնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը: Բացատրություններ տալիս, թե որտեղից են հայտնվել վերը նշված թվերը, Արա Պապյանը փոքրիկ պատմական էքսկուրս է կատարել անցյալ դարասկիզբ: Այսպես, նա հիշեցրել է, որ 1919 թվականի հունվարին իր աշխատանքներն է ավարտել Փարիզի Խաղաղության կոնֆերանսը, որի հիմնական նպատակն էր պատերազմի բոլոր կետերի դիտարկումն ու խաղաղության համաձայնագրի ձեւակերպումը, այդ թվում եւ պատերազմը սադրող երկրների կողմից հասցված վնասի փոխհատուցման հարցը: Հետագայում նաեւ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը հաշվարկել է այն վնասը, որը հասցվել է պատերազմին ուղղակիորեն չմասնակցած երկրներին եւ ժողովուրդներին: Աշխատանքային խմբի զեկուցման համաձայն, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում բնակված հայ ժողովորդին հասցված վնասը կազմում էր 19, 130 մլրդ ֆրանկ կամ $41, 5 մլրդ, քանի որ նման գործերի համար ֆրանկի հարաբերակցությունը դոլարի նկատմամբ կազմում է 1/ $2,17: «Այստեղ նշված չեն 1920-1923 թվականներին հասցված նյութական վնասները: Եթե այդ շրջանը եւս հաշվի առնենք, ապա այդ թիվը կաճի ամենաքիչը 20 տոկոսով»,- ամփոփել է Արա Պապյանը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---