Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը «անհապաղ միջոցներ» ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Անկարան կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հակամարտությունը կարգավորելու համար»,-երկուշաբթի օրն Անկարայում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նախարարը կողմ է արտահայտվել հակամարտության շուտափույթ լուծմանը, որն անվանել է «կրիտիկական խոչընդոտներից մեկը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»: Բաբաջանը նաեւ ասել է, որ Թուրքիան տրամադրված է կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց սկսելու օգտին եւ ուղերձ ենք հղել այդ երկրի նոր կառավարությանը, որտեղ նշել ենք, որ բաց ենք նրանց հետ երկխոսության համար»,-ասել է թուրք նախարարը իր ավստրիացի գործընկեր Ուրսուլա Պլասնիկի հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---