Հայաստանի Ժողովրդավարական կուսակցությունը կողմ է Արձանագրությունների ստորագրմանը վերապահումներով 5 նոյեմբերի 2009 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Մենք արդեն ներկայացրել ենք ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանին մեր հայտարարությունը, որում առաջարկում ենք խորհրդարանին վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի վերապահումներով», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:Նրա խոսքերով, այսօր այդ հարցը ավելի արդիական է, քնի որ Թուրքիան սառեցրել է վավերացման գործընթացը, եւ Սարգսյանի տվյալներով, թուրքական կողմը նույնպես պատրաստվում է հանդես գալ վերապահումներով: «Մենք կարծում ենք, որ առաջին հերթին վերապահումները պետք է վերաբերվեն երրորդ պետության գործերին չմիջամտելու մասին երկկողմ պարտավորվածությունների կետերին, որոնք տեղ են գտել Արձանագրություններում: Եթե Հայաստանը խորհրդարանի մակարդակով չանի այդպիսի հայտարարություն, ապա դժվարություններ կունենա ղարաբաղյան հարցում», - ընդգծել է Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, արդյո՞ք կարող է այդ գործընթացում ԱՄՆ-ն օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը, ազդել Թուրքիայի վրա Արձանագրությունների վավերացման գործընթացը արագացնելու համար, նա նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է այդ փաստաթղթերի շուտափույթ վավերացման մեջ, եւ այդ նպատակին հասնելու համար կարող է օգտագործել ճնշման տարբեր միջոցներ, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից մեծ հավանականություն ունի, սակայն «պետք է միշտ հիշել, որ ԱՄՆ-ն կդիմի այդ քայլին միայն այն դեպքում, եթե դա իր շահերից բխի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |