«Ախալցիխեի ազատագրման բրիգադը» սպառնում է Վրաստանի հայերին 1915 թվականի կրկնությամբ19 դեկտեմբերի 2005 - 15:46 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը անանուն աղբյուրից լուսանկարներ եւ տեսանյութ է ստացել «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» նախազգուշացմամբ: Մասնավորապես, ինքնաձիգներով զինված չորս մարդ` հավանաբար այդ բրիգադի անդամները, թուրքական դրոշի ֆոնի վրա ընթերցում են կոչը, ուղղված Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանի Ախալցիխե քաղաքի հայ եւ ռուս բնակիչներին: Նրանք պահանջում են հայերից եւ ռուսներից անհապաղ թողնել Ախալցիխեն եւ հեռանալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա: Հակառակ դեպքում բրիգադի անդամները հայտարարում են, թե մտադիր են ոչնչացնել տարածաշրջանի հայ բնակչությանը: «Ով, որ կկանգնի մեր ճանապարհին, կոչնչացվի: Մենք չենք հանդուրժի նույնիսկ հիշատակումը ձեր մասին: Շուտով Ախալցիխեի հողը նորից մերը կլինի: Ով չի լսում դա հիմա, կզղջա, որ ծնվել է: Թողեք ձեր ունեցվածքը եւ փախեք: Դուք եւ ձեր նախնիները պետք է հիշեք 1915 թվականը (Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում-խմբ.): Ռուսները ձեզ չեն օգնի: Նրանց ժամերը մեր հողի վրա հաշված են: Հեռանալ նշանակում է ապրել, մնալ` մեռնել: Մենք ձեզ զգուշացրել ենք, սա վերջին անգամն է»,-ասվում է բրիգադի հայտարարության մեջ: Իրենց պահանջները ընթերցելուց հետո, բրիգադի անդամները «Ալլահ աքբար» գոչելով այրել են Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դրոշները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 12-ի գիշերը Ախալքալաք քաղաքում անհայտ անձանց կողմից ռուսերեն լեզվով տպագրված թռուցիկներ էին տարածվել` ստորագրված մինչ այդ անհայտ «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» կողմից: Տեքստի տակ տպված էր թուրքական զինանշանը (կիսալուսին եւ աստղ): Թռուցիկներում հայ բնակչությանը «հրամայվում էր անհապաղ ազատել շրջանը եւ մեկնել Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա»: «Հակառակ դեպքում, դուք կենթարկվեք ցեղասպանության, ինչպես ձեր նախնիները 1915 թվականին»,-ասվում էր թռուցիկներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ RSF. ՀՀ-ն բարելավել է դիրքը «Մամուլի ազատության ինդեքսում»՝ զբաղեցնելով 43-րդ հորիզոնականը Դա լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը |