Առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում 7 մարտի 2008 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում չի նախատեսվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, մինչեւ ապրիլի 9-ը մեկ ամիս է մնացել եւ հանդիպման հնարավորությունը շատ փոքր է: Այնուամենայնիվ, Սողոմոնյանը կարծում է, որ ինչպես նախկինում , այնպես էլ ապագայում ցանկացած հարմար առիթ կօգտագործվի երկու երկրների նախագահների հանդիպման համար: Նախագահի մամլո քարտուղարը հաղորդել է նաեւ, որ Հայաստանի նախագահը հանդիպել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: «Քննարկվող հարցերի թվում են` հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանում: Մենք հուսով ենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, եւ այն սադրանքները, որ վերջին օրերին եղել են սահմանին, կդադարեն»,-ընդգծել է Սողոմոնյանը: Նշենք, որ ապրիլի 9-ին տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության արարողությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |