Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը օգոստսի 1-ին կհանդիպեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը օգոստսի 1-ին կհանդիպեն Մոսկվայում: Առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:



Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել էին , որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ օգոստսի 1-ին Մոսկվայում:
 Ուշագրավ
---