Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու»` բաղկացած Սուրեն Մուրադյանի 70 բանաստեղծություններից

PanARMENIAN.Net - Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու» Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների հիման վրա: «Մանկական երգերի ժողովածուի» մեջ մտնում են Սուրեն Մուրադյանի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններում գրված բանաստեղծություններ:



Մանկագիր Սուրեն Մուրադյանը համագործակցել է տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների հետ: Նրա բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել շատ կոմպոզիտորներ` Արտեմ Այվազյանը, Գրիգոր Հախինյանը, Էմմա Միհրանյանը, Մարտին Վարդազարյանը, Գեղունի Չթչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ ուրիշներ:



Սուրեն Մուրադյանը մանկապատանեկան բանաստեղծությունների, պատմվածքների եւ հեքիաթների ավելի քան 80 ժողովածուների հեղինակ է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---