Երեւանում անցնում է Միջազգային Շեքսպիրյան փառատոնը 9 սեպտեմբերի 2009 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-20-ը Երեւանում անցնում է Միջազգային շեքսպիրյան թատերական փառատոնը: Այս տարվանից փառատոնը կկրի մեծանուն հայ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Ավանդական մոնոներկայացումներից բացի, այս անգամ փառատոնին կներկայացվեն նաեւ մեծածավալ բեմական աշխատանքներ: Փառատոնին մասնակցում են թատերական կոլեկտիվներ Հայաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից ու Իրանից: Առանձին ծրագրով Երեւանում հանդես կգան Ալեքսանդր Կալյագինն ու «Et cetera» թատրոնը` «Յուբո թագավորը» ներկայացումով, եւ հայտնի թատերական ռեժիսոր Պիտեր Բրուքի դուստր` Իրինա Բրուքը «Դոն Քիշոտ» բեմականացմամբ, որտեղ Սանչո Պանսայի գրոտեսկային դերն է կատարում հայտնի բեմադրիչ-ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանը: Իրինա Բրուքի թատերական խումբը կազմված է 14 հոգուց, որոնցից 3 հայեր են` Ժիրայր Բաբազյանը, Հովնաթան Ավետիքյանը եւ Լորի Բաղդասարյանը: Փառատոնում նրանք կներկայացնեն երկու ներկայացում` «Դոն Քիշոտը» Սերվանտեսի մոտիվներով, եւ «Երազին սպասելիս» ըստ Շեքսպիրի: Ժ.Բաբազյանը Երեւանում է գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հրավերով: «Արվեստը մարդկանց շրջանում սեր տարածելու միակ միջոցն է»,-ասել է Բաբազյանը: «Երազին սպասելիս» ներկայացման մեջ զբաղված է 6 տղամարդ, որոնք կատարում են 24 տարբեր դեր: Բաբազյանը խաղում է Բոդրոմի ու Դեմետրիուսի դերերը: Փառատոնի գլխավոր գործընկերները Երեւանի քաղաքապետարանն է, ՀՀ մշակույթի նախարարությունն ու ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ՊՆ–ն իր ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում «Կրակոցներ միշտ կարող են լինել՝ զինվորական է, կարող է, խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից»,–ասել է նա Քոչարյան․ Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց «Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր»,–ասել է նա ՀԱԿ. Փաշինյանն իր «կղերաֆեոդալական վարկածով» փորձում է կոծկել իր պատասխանատվությունը Նշվում է, որ 1996-ին ԵԱՀԿ-ն ԼՂ հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել ԱԽ քարտուղարը կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին Նա կմեկնի Շվեյցարիա, հետո՝ Ֆրանսիա |