Հայ քանդակագործն իր ստեղծագործություններում շատ դիպուկ է արտահայտել 20-րդ դարի իտալական մշակույթի ոգին

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 8-13-ը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ անցկացնում է Ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ, որն ուղեկցվում է հայ քանդակագործ Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» անվանումով ստեղծագործությունների ցուցահանդեսով:

«Հայ քանդակագործ Դավիթ Մինասյանը կարողացել է առանձնացնել և նշել 20-րդ դարի իտալական մշակույթին և կյանքին բնորոշ առարկաները և տեսարանները»,- ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ցուցահանդեսի բացման ժամանակ:

Իր հերթին, քանդակագործը նշել է, որ ցուցահանդեսը նվիրված է 20-րդ դարին, որը խորը հետք է թողել ներկա սերնդի գիտակցության մեջ: «20-րդ դարը հիրավի հանճարեղ ժամանակաշրջան է, իսկ իտալական մշակույթը նրա անբաժանելի մասն է»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---