Բանաստեղծուհի Աննա Բարսեղյանը Ռուսաստանի Գրողների միության կողմից ճանաչվել է «Նոր հազարամյակի լավագույն հեղինակը»

Բանաստեղծուհի Աննա Բարսեղյանը Ռուսաստանի Գրողների միության կողմից ճանաչվել է «Նոր հազարամյակի լավագույն հեղինակը»

PanARMENIAN.Net - Բանաստեղծուհի Աննա Բարսեղյանը Ռուսաստանի Գրողների միության կողմից ճանաչվեց «Նոր հազարամյակի լավագույն հեղինակ» և պարգևատրվեց «Ռուսիայի ոսկե գրիչ» մրցանակով: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այս մրցանակով պարգևատրվել են Ե. Եվտուշենկոն, Մ. Նոժկինը, Յու. Կուկլաչևը և այլն:

Բացի դրանից, Բարսեղյանն արժանացել է Ա. Ս. Գրիբոյեդովի անվան Գրական մրցանակի և անվանական շքանշանի: Աննա Բարսեղյանը ժյուրիի դատին է հանձնել բանաստեղծությունների տեսքով հեքիաթներ, քնարերգություն և թարգմանություններ

Ժամանակակից Ռուսաստանում սա միակ գրական մրցանակն է, որը հանձնում են գրականագետներին` անկախ նրանց բնակության վայրից և քաղաքացիությունից, որոնք ստեղծագործում են ռուսերենով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---