Հայ հանդիսատեսը շուտով կծանոթանա «Կանանց մոլորակի» հետ![]() ![]() PanARMENIAN.Net - «Այժմ մենք նկարահանում ենք փաստագրական «Կանանց մոլորակը» ֆիլմը, որը պատմում է կանանց մասին, նրանց խնդիրների և հույզերի մասին: Ֆիլմում մենք փորձում ենք ցույց տալ, որքան բարդ արարած է կինը»,-նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է հայտնի հայ ռեժիսոր, ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Ըստ նրա, ֆիլմը հայ հանդիսատեսի դատին կհանձնվի հունվարին: «Կանանց մոլորակից» բացի, Կինեմատոգրաֆիստների միությունը լույս կընծայի նաև մի քանի գիրք, որոնք պատմում են հետխորհրդային տարիների հայկական կինեմատոգրաֆի մասին»,-հավելել է Գևորգյանցը: Ինչպես ասել է ռեժիսորը, այսօր հայ կինոյում շատ են դիլետանտները: «Ով ասես ռեժիսոր է դառնում, դրա համար այդքան շատ է աղբը»,-ասել է Գևորգյանցը՝ հավելելով, որ «այս տարիների ընթացքում հայ կինոյում այդպես էլ չստեղծվեց ոչ մի դրական կերպար»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |