ՀՀ նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը

ՀՀ նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ ՍարգսյանըԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 23-ին ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը: Հոբելյանի առիթով «Կոմիտասին...» համերգ-ներկայացումից բացի Կամերային երաժշտության տանը կայացել է «Կոմիտաս, կյանքը և գործը» էլեկտրոնային գրքի` մուլտիմեդիա սկավառակի շնորհանդեսը, ցուցադրվել են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակներ և գրքեր` «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում» երաժշտական մատենաշարը, Կոմիտաս վարդապետին նվիրված պատկերազարդ ալբոմ-ընծայագիրքը, խմբերգերի և մեներգերի ընտրանիները, Հայաստանի կամերային պետական երգչախմբի կատարմամբ Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր ողջ խմբերգային ընտրանին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սերժ Սարգսյանը հանդիպել է հոբելյանական երեկոն ունկնդրելու եկած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի և նրա հետ ելույթ ունեցած պարային խմբի անդամների հետ:

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստան ըստ արժանվույն ներկայացնելու և փայլուն հաղթանակի համար ՀՀ նախագահը Վլադիմիր Արզումանյանին պարգևատրել է ՀՀ նախագահի շնորհակալագրով: Այնուհետև Սերժ Սարգսյանը նրան և պարային խմբի անդամներին հանձնել է նվերներ` մաղթելով, որպեսզի այդ առաջին հաջողությունը նրանց կյանքի վերելքի սկիզբը լինի, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---