Երևանում բացվեց լուսանկարների առաջին «Ոչ ստանդարտ» ցուցահանդեսը27 նոյեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդն» առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 27-ին Երևանում կազմակերպեց «Ոչ ստանդարտ» ցուցահանդես, որի միջոցով կոչ է անում որակ ապահովել ցանկացած ոլորտում` լինի դա արվեստ, արհեստ կամ որևէ այլ բան: Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են իրենց գործի լավագույն վարպետների լուսանկարներ, այնպիսի վարպետների, ինչպիսիք են դերասան Սոս Սարգսյանը, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, հաղորդավար Գոհար Գասպարյանը, «Վիտամին» ակումբը, «Դորիանս» ռոք-խումբը և այլն: «Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդը» ստեղծվել է 2010 թվականին մի խումբ պրոֆեսիոնալ և սկսնակ լուսանկարիչների, ինչպես նաև լուսանկարչական արվեստը գնահատողների կողմից: Խորհրդի նպատակն է Հայաստանում ֆոտոաարվեստի զարգացումը զանազան միջոցառումների միջոցով, ինչպես նաև դրա հանդեպ հետաքրքրության բարձրացումը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |