«Բեռլինալե 2011» կինոփառատոնը բացվեց Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմով11 փետրվարի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-20-ը անցկացվելիք «Բեռլինալե 2011» կինոփառատոնի բացումը կայացավ երեկ «Բեռլինալե» պալատի դահլիճում Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմով: Երեկոն վարում էր դերասանուհի և հաղորդավարուհի Անկե Էնգելկեն, ասվում է փառատոնի պաշտոնական կայքում: Որոշ լուրերի համաձայն` փառատոնի բացմանը պետք է ներկա լիներ նաև երգչուհի և դերասանուհի Մադոննան, սակայն նա այդպես էլ չներկայացավ, հայտնում է rian.ru-ն: 61-րդ անգամ անցկացվող կինոփառատոնին ներկայացված են ավելի քան 400 ֆիլմեր շուրջ 60 երկրներից, այդ թվում առաջին անգամ Հայաստանից: Գլխավոր`«Ոսկե արջ» մրցանակին կարժանանան ներկայացվածներից 16-ը: Հայաստանը նույնպես այս տարի իր մասնակցությունն է բերում փառատոնին` ներկայացնելով «Ռոմանտիկները» նախագիծը (կինոռեժիսոր-սցենարիստներ Արեգ Ազատյանը և Շողիկ Թադևոսյանը), «Ժաննան և ձայները» ֆիլմը (պրոդյուսեր` Արմինե Աբրահամյան, ռեժիսոր` Միքայել Վաթինյան): Կինոփառատոնին կմասնակցի նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Նարեկ Ներսիսյանը, որը նկարահանվել է ամերիկյան արտադրության «Այստեղ» ֆիլմում: Փառատոնի աշխատանքները կավարտվեն փետրվարի 20-ին: Կինոփառատոնի ժյուրին գլխավորում է հայտնի դերասանուհի և ռեժիսոր Իզաբելլա Ռոսսելինին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |