Երևանում տեղի կունենա անվանի հայ տենոր Վահան Միրաքյանի հոբելյանական համերգը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում տեղի է ունենալու անվանի հայ տենոր Վահան Միրաքյանի բարեգործական համերգը` նվիրված երգչի ծննդյան 75-ամյակին, ստեղծագործական ուղու 50-ամյակին և Vahan Mirakian Foundation բարեգործական հիմնադրամի ստեղծման 5-ամյակին, PanARMENIAN.Net ին հաղորդել է հիմնադրամի նախագահ Մարիկա Ավետիսյանը:

«Վահան Միրաքյանը երբեք չի հրաժարվել մասնակցել բարեգործական համերգների և միշտ փորձել է կարիքավորներին օգնություն ցուցաբերել, ուստի նա որոշել է իր հոբելյանական համերգը բարեգործական դարձնել»,- ասել է նա: Ավետիսյանի խոսքերով, համերգից ստացված հասույթն ուղորդվելու է Հայաստանի և Արցախի հիվանդ երեխաների օգնությանը:

Ավետիսյանի խոսքերով, համերգին հնչելու են հայկական, ռուսական, նեապոլիտանական երգեր, ռոմանսներ տենորի կատարմամբ:

Նա նաև նշել է, որ համերգը կայանալու է ՄԱԿ երևանյան գրասենյակի, Հայաստանի մշակույթի նախարարության, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Vahan Mirakian Foundation բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---