Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ

Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ

PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Լառա Ֆաբիանը երազում է համագործակցել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Ինչպես երգչուհին հաղորդեց հայ լրագրողների հետ հանդիպմանը, ինքը նաև ուրախ կլինի հայ կոմպոզիտորներից որևէ մեկի հետ համագործակցության վերաբերյալ ցանկացած առաջարկին: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ ինքն արդեն համագործակցության առաջարկ է ստացել կանադահայ կոմպոզիտորից:

Լառա Ֆաբիանը մարտի 18-ին համերգով հանդես կգա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում: Ֆաբիանի համերգը կկայանա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---