Արթուր Աբրահամը Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր հերոսն է, որը Էմմիի կատարմամբ կհնչի Եվրատեսիլում28 մարտի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը կդառնա Boom-Boom երգի տեսահոլովակի գլխավոր դերակատարը: Ինչպես հայտնի է, այդ երգով Էմմին հանդես կգա Եվրատեսիլ-2011-ում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ինքը Էմմին: Նա հրաժարվել է բացահայտել կլիպի սյուժեի մանրամասները՝ նշելով, որ կլիպը նկարահանվում է Հայաստանում ու Գերմանիայում և ավարտին կհասցվի մեկ շաբաթում: Էմմին հայտնել է նաև, որ առաջիկա օրերին նա կսկսի իր պրոմո-տուրը եվրոպական երկրներով, իսկ իր ելույթը Եվրատեսիլում նվիրում է իր հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակին, որը վախճանվեց փետրվարին: Boom-Boom երգը (երաժշտությունը՝ Apricota խումբ, խոսք՝ Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի), որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS-քվեարկության և ժյուրիի որոշման միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Էմմին հանդես կգա մայիսի 10-ին 4 համարի տակ: Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ-2011» մրցույթին Դյուսելդորֆում կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Եվրատեսիլի մասնակից երկրները արդեն անց են կացրել ազգային ընտրությունները և որոշել են իրենց մասնակիցների անունները: Եվրոպայի հեռարձակողների միությունը արդեն ստացել է Եվրատեսիլի մասնակիցների բոլոր երգերը: 2010թ. Եվրատեսիլին մասնակցեց 39 երկիր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին |