Տեղի ունեցավ Էմմիի «Boom-Boom» երգի տեսահոլովակի պրեմիերան 9 ապրիլի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Օրանժի գրասենյակում ներկայացվեց Էմմիի «Boom-Boom» երգի տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: Տեսահոլովակը նկարահանվել է 5 օրում, մի մասը` Երևանյան ստուդիայում, իսկ մնացած հատվածը` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Տեսահոլովակում հանդես է գալիս աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Էմմին նաև պարում է, երբեմն էլ բռնցքամարտի շարժումներ անում: Տեսահոլովակը պատմում է սիրահար զույգի մասին, ովքեր իրար հետ ժամանակ են անցկացնում, ուրախանում, կռվում և հաշտվում: Այնտեղ առկա են նաև կոմիքսներ, որոնց հեղինակն է Գագիկ Բաբայանը (Վավա): «Եթե միացնենք բոքսը Էմմիի հետ, ապա կստացվի կոմիքս»,- կատակում է ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը: Հ1 հեռուստաընկերության ներկայացուցիչ Լևոն Սիմոնյանն ասաց, որ Էմմիի ելույթի ժամանակ կլինեն բռնցքամարտի տեսարաններ, սակայն բացառեց Արթուր Աբրահամի ներկայությունը Եվրատեսիլում, քանի որ նա նույն օրը մենամարտ է ունենալու: Մամլո ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ նաև ուղիղ կապ Էմմիի հետ, ով այս պահին գտնվում է Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում, որտեղ մեծ համերգ-խնջույքի մասնակցելու նպատակով ամեն տարի ապրիլի 9-ին հավաքվում են մրցույթի բոլոր մասնակիցները: Բեմադրության հեղինակը Եվրատեսիլում լինելու է Արմինե Զարյանը, ով ապրում է Հունաստանում և բազմիցս բեմադրել է Հունաստանի ներկայացուցիչների ելույթները: Հայաստանն այս տարի ելույթ կունենա 4-րդ համարի ներքո, իսկ քվեարկությունը կսկսվի շոուի առաջին իսկ րոպեից: Հայաստանը Եվրատեսիլ 2011-ին կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։ Այս տարի Դյուսելդորֆում կայանալիք Եվրատեսիլ 2011-ին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։ Մասնակից երկրներն արդեն ընտրել են իրենց երգիչ-երգչուհի ներկայացուցիչներին։ Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն ստացել է բոլոր մասնակիցների երգերը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |