«Էրեբունի» թանգարանում բացվել է «Ժառանգությունը և ջուրը» ցուցահանդեսը16 ապրիլի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեց «Ժառանգությունը և ջուրը» խորագրով ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հովհ. Շարամբեյանի անվ. Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը: Պավել Ավետիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ջուրը բացի կենսատու ուժից, եղել է նաև պաշտամունքի աղբյուր Հայկական լեռնաշխարհում: Դրա մասին են վկայում հնագիտական բազմաթիվ նմուշներ, ինչպես նաև հնագույն առասպելները: Ցուցահանդեսում ընդգրկված են 11 պաստառներ, որտեղ պատկերված է այն ամենը, ինչ ստեղծել է մարդը ջրի պաշտամունքի և ընդհանրապես ջրի հետ կապված` կամուրջներ, լաստանավեր, վիշապ-կոթողներ: Բացի թեմատիկ պաստառներից, ներկայացված են նաև ուրարտական ժամանակաշրջանի քարե և կավե ջրատար խողովակներ, ռիտոններ, թասեր, կավանոթներ և այլն: Ցուցահանդեսին համընթաց ներկայացվում է նաև «Կովկասի ջրերը» էլեկտրոնային- թվային ցուցահանդեսը, որի հեղինակն է լրագրող Գալուստ Նանյանը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան գրասենյակի կողմից և կշարունակվի մինչև մայիսի 10-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |