ՀԿԵՈւ-ն նպաստում է Հայաստանի նոր տաղանդների բացահայտմանը 5 մայիսի 2011 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն հովանավորում է «Վերածնունդ» երրորդ փառատոն-մրցույթը, որն այս տարի անցնում է Գյումրիում մայիսի 5-13-ը: Անցյալ տարի ընկերությունն նույնպես հովանավորել է փառատոն-մրցույթի աշխատանքները: Փառատոնի մասնակիցներին ողջունել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, կարևորելով նման միջոցառումների մարզերում անցկացնելը: «Փառատոն-մրցույթը արդեն զբաղեցրել է իր տեղը միջազգային փառատոնների շարքում և տարեցտարի ավելանում է «Վերածնունդի» մասնակիցների թիվը: Համոզված եմ, որ երրորդ փառատոնից հետո կբացահայտվեն տաղանդավոր երաժիշտների, կատարողների նոր անուններ: Ուրախ եմ, որ ՀԿԵ-ն աջակցում է նոր տաղանդների բացահայտմանը: Այսօր է դրվում նրանց ապագա մեծ հաջողության հիմքը», - ասվում է Շայդուլլինի ողջույնի խոսքում: «Վերածնունդ» փառատոն-մրցույթը անցնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ օրհնության և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Այս տարի փառատոնին մասնակցում են երաժիշտ-կատարողներ 20 երկրից:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |