Սիրիահայ Արամ Խաչատրյանը «Վերածնունդ» միջազգային փառատոնի դափնեկիր է դարձել17 մայիսի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր հալեպահայ Արամ Խաչատրյանին: Առաջին անգամ Հայաստանում գտնվող 13 տարեկան պատանին` մասնակցելով Գյումրիում կայացած միջազգային մրցույթ-փառատոնին` «մեներգեցողություն» անվանակարգի դասական վոկալ երաժշտություն ենթաանվանակարգի տարիքային առաջին խմբում 36 մասնակիցների շարքում հաղթող է ճանաչվել և պարգևատրվել ոսկե մեդալով: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչների կողմից Խաչատրյանը պարգևատրվել է նաև դիպլոմով` որպես «Հայ հոգևոր երգի լավագույն կատարող»: Ա.Խաչատրյանը սովորում է Հալեպի «Կարեն-Եփե» ազգային վարժարանում, միաժամանակ նաև Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի սան է: Շնորհավորելով շնորհաշատ հայորդուն` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթեց նորանոր հաջողություններ և հորդորեց լավ մարդ և լավ հայ լինելով` մշտապես նպաստել հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |