Ազգային պատկերասրահում ելույթ կունենան Գլեբ Կարպուշկինը և Հայկ Մելիքյանը

Ազգային պատկերասրահում ելույթ կունենան Գլեբ Կարպուշկինը և Հայկ Մելիքյանը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Գլեբ Կարպուշկինի (գալարափող) և Հայկ Մելիքյանի (դաշնամուր) համերգը: Ծրագրում ներկայացված են Չայկովսկու և Պաբստի «Եվգենի Օնեգին» համերգային պարաֆրազը, Շ. Գունոյի «Երեք օրիգինալ մեղեդի», Ս. Ռախմանինովի «Սոնատ թավջութակի ր դաշնամուրի համար» ստեղծագործությունը փոխադրված գալարափողի և դաշնամուրի համար:

Փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում հնչել են կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները:

Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից, գխավոր հովանավորն է ՎիվաՍելլ- ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---