Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով Հայաստանում բացվեցին Մեքսիկայի օրերը 9 հունիսի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Երևանի «Մոսկվայի տանը» Մեքսիկայի հեղափոխության մասին պատմող ցուցահանդեսով բացվեցին Հայաստանում Մեքսիկայի մշակութային օրերը: Բացմանը ելույթ ունեցավ ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), ով մեծ ուրախությամբ ողջունեց բացման բոլոր ներկաներին: Նույն դեսպանության մշակութային հարցերով կցորդ Հենոք Դե Սանտյագոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները լավագույնս արտացոլում են իրենց պատմության կարևորագույն էջերից մեկը: Ցուցահանդեսին ներկայացված են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի արխիվի 28 լուսանկարները` արված Կասակոլա ընտանիքի կողմից: Մեքսիկայի հեղափոխությունը տեղի է ունեցել 1911 թ-ին, որտեղ Ֆրանցիսկո Մադերոյի գլխավորությամբ հեղափոխական զորքը տապալեց 34 տարի երկրում ղեկավարած գեներալ Պորիֆիրիո Դիասի դիկտատուրան: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |