Տիգրան Համասյանը դարձել է ֆրանսիական հեղինակավոր «Victoires de la musique» մրցանակի դափնեկիր 30 սեպտեմբերի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը դարձել է ամենահեղինակավոր ջազ փառատոներից մեկի՝ «Victoires de la musique» (Երաժշտության հաղթանակը) մրցանակի դափնեկիրը: Փառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Նիսի Ռադիոյի տանը: Ինչպես հայտնում է All music-ը, Համասյանը հաղթել է «Ֆրանսիական արտադրության միջազգային ալբոմ» անվանակարգում «A Fable» ալբոմի համար: Փառատոնի ժյուրիի կաղմում ընդգրկված է 200 հոգի, այդ թվում փառատոների կազմակերպիչներ, պրոդյուսերներ, լրագրողներ, երաժշտության ուսուցիչներ ու երաժիշտներ: Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց: Ավելի ուշ Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք: 1998թ. Երևանի առաջին ջազ-փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազի երկրպագուների համար: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսեց ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված էր տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրեց Ֆրանսիա` միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Միայն 2003թ. նա տարբեր մրցանակների արժանացավ հինգ տարբեր միջազգային մրցույթներում, մասնավորապոես, 3-րդ տեղը՝ Փարիզում ջազ դաշնակահարների միջազգային փառատոնում, 2-րդ տեղը՝ Մոսկվայի ջազ դաշնակահարների առաջին մրցույթում, 1-ը՝ Մոնակոյի ջազ դաշնակահարների միջազգային մրցույթում: 2004թ. թողարկվել է Տիգրան Համասյանի առաջին ալբոմը, որը ձայնագրվել է WORLD PASSION քառյակի հետ: Տիգրան Համասյանն ունի թողարկված չորս ալբոմ`“World Passion” – 2006, “New Era”- 2007, “Red hail” – 2009, «A Fable»: Այժմ նա հադես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, նոր ստեղծագործություններ է ստեղծում, հրավերներ է ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոներից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |