Ուղեվարձը Հայաստանում դեռեւս չի բարձրանա

Ուղեվարձը Հայաստանում դեռեւս չի բարձրանա

9 մարտի 2010 - 11:35 AMT  15:19 GMT
Սուսաննա Տոնոյան. Ապրիլին գազի սակագնի բարձրացման կապակցությամբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեռեւս ոչ մի գրավոր բողոք-դիմում չի ստացել
Մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին

Մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին

9 մարտի 2010 - 11:16 AMT  15:19 GMT
Ս.թ. մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին:

ADC-ն երկարեցնում է բնակարանային ինտերնետ ծառայության ակցիայի ժամկետը

9 մարտի 2010 - 06:02 AMT  15:19 GMT
FastClick -ը մատուցում է ինտերնետ` վարդակից, այսինքն` էլեկտրական ցանցի միջոցով

Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման շեմին է

6 մարտի 2010 - 14:51 AMT  15:19 GMT
Ըստ մասնագետների կանխատեսումների, Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման վերջին փուլում է գտնվում: Այդ մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք:

ՀԱԿ ցույցն ու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ակտիվացրեցին ՀՀ քաղաքական կյանքը

6 մարտի 2010 - 13:05 AMT  15:19 GMT
Անցյալ շաբաթ Հայաստանում ներքաղաքական կյանքը բավական ակտիվ էր: Երկուշաբթի օրը` մարտի 1-ին, «Ժառանգություն» կուսակցությունն ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի, երթ կազմակերպեց դեպի Մյասնիկյանի արձանը, որտեղ պսակ ու ծաղիկներ դրեց: Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մեղքն ու պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարության ուսերին է, որը երկիրը խոցելի դարձրեց միջազգային կառույցներում:

ԱՄՆ-ն, Թուրքիան ու Հայաստանը փորձում են առավելագույնը քաղել անհնարինից

5 մարտի 2010 - 14:49 AMT  15:19 GMT
Քվեարկությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեւում, ինչպես եւ ենթադրվում էր, ավարտվեց բանաձեւի ընդունմամբ` սփյուռքը քիչ թե շատ գոհացած է, քաղաքագետներն ու փորձագետները արտահայտվել են: Պալատում քվեարկությունը կարող է կատարվել, կարող է `ոչ, ամեն ինչ կախված է Թուրքիայի վարքագծից: Եթե Անկարան կկարողանա իրեն այնպես դրսեւորել, որ ամերիկյան զորքերի դուրս բերումն Իրաքից մեծ խնդիր դառնա, ապա ԱՄՆ վարչակազմն անմիջապես կնահանջի: Իսկ որ Թուրքիան կշահարկի Ինջիրլիկի ՌՕՈւ-ի իր ռազմակայանի հարցը, պարզ է նաեւ առանց բանաձեւի: Այս ամենին հավելվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունները «սաեռցնելու» սպառնալիքը: Մի խոսքով, Անկարան գնում է վա-բանկ, քանի որ ամեն տարվա հետ Ցեղասպանության մեջ մեղադրանքները առավել ակնհայտ են դառնալու:

Հայաստանը մեծ ակտիվություն է հանդես բերել արեւմուտքի մշակութային կյանքում եւ չի պատրաստվում զիջել իր դիրքերը

5 մարտի 2010 - 14:11 AMT  15:19 GMT
Փետրվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնը: Այն բացվել է National Theatre-ում վրացաբնակ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսով, որը մեծ ռեժիսորի առավել հայտնի լուսանկարների հեղինակն է: Ցուցահանդեսում ընդգրկված են բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են Մեչիտովի կողմից Փարաջանովի հետ ընկերության 11 տարիների ընթացքում: Մոսկվայի Տրետյակովի պետական պատկերասրահում տեղի է ունենալու Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Հայ բռնցքամարտիկները եւ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարերից վերադարձել են 6 մեդալով

28 փետրվարի 2010 - 15:56 AMT  15:19 GMT
Ազատ ոճի ըմբշամարտ. փետրվարի 19-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Թախտի գավաթը», որը տեղի էր ունեցել Իրանի Իսպահան քաղաքում: Հայ ըմբշամարտիկներից արծաթե մեդալներ նվաճեցին Միհրան Ջուբարյանը (ք/կ 55) եւ Ռուսլան Բասիեւը (ք/կ 120), իսկ բրոնզե

Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցն

28 փետրվարի 2010 - 15:52 AMT  15:19 GMT
Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել:

Շարժական կապի շուկան Հայաստանում հագեցման շեմին է

18 փետրվարի 2010 - 17:14 AMT  15:19 GMT
Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկան 2009 թվականի վերջին ընդհուպ մոտեցավ հագեցման շեմին՝ երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը մեկ կամ երկու բջջային հեռախոսահամար ունի։ 3.2 միլիոն բնակիչ ունեցող հայաստանյան շուկայում տարեվերջյան տվյալներով ավելի քան 2,5 միլիոն բջջային բաժանորդ կար։
---