Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման շեմին է

Շաբաթվա հիմնական տնտեսական իրադարձությունների տեսություն` 01.03-06.03

Ըստ մասնագետների կանխատեսումների, Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման վերջին փուլում է գտնվում: Այդ մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք:

PanARMENIAN.Net - Ա. Ջավադյանը հույս հայտնեց, որ կանխատեսումները բավական հուսադրող են եւ Հայաստանը խնդիրներ չի ունենա ֆինանսական համակարգում: Նա հավելեց նաեւ, որ հետխորհրդային տարածքում, հարեւան եւ նախկին սոցիալիստական դաշինքի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրների, եւ Եվրոպա ձգտող երկրների թվում բանկային համակարգի լավագույն ցուցանիշները գրանցվել են Հայաստանում: Այդ մաիսն Դիլիջանում լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ,Այդ մասին են վկայում նաեւ մեր միջազգային գործընկերների վերջին զեկույցներն այն մասին, որ մեր ֆինանսական համակարգը, մասնավորապես, բանկային հատվածը, կայուն է, առավել թափանցիկ է եւ ներուժ ունի` դիմակայելու համար ճգնաժամի նոր մարտահրավերներին, որոնք դեռ ակնկալվում ենե,-ասել է նա:

Հայաստանի բանկային համակարգի միացյալ ակտիվները 2009թ. արդյունքներով որոշակի աճ են գրանցել` 25 տոկոսով, վարկավորման ծավալները ավելացել են 14 տոկոսով, իսկ Հայաստանի ֆինանսական միջնորդության ցուցանիշը գերազանցել է 40 տոկոսը ՀՆԱ-ի ընդհանուր ծավալում:

Երկրի բանկային համակարգի ակտիվացման վրա դրական ազդեցություն կունենա հետեւյալ ծրագիրը: Հայաստանի մարզերի հավասար զարգացման ուղղությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում ծրագրվում է Դիլիջան քաղաքը տարածաշրջանային ֆինանսակրթական կենտրոնի վերածել, ինչի կապակցությամբ Կենտրոնական բանկի մի մասն այդ քաղաք կտեղափոխվի: «Դա խթան կծառայի այն բանկերի համար, որոնք մեծ մասամբ ներկայացված են լինելու Դիլիջանումե,- նշեց Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, այդ մասին վկայում է այն գործոնը, որ քաղաքում արդեն 4 մասնաճյուղ կա, որոնց թվում` մարտի 5-ին այստեղ նոր մասնաճյուղ բացեց Ամերիաբանկը, իսկ մոտակա 2 ամիսների ընթացքում եւս մեկը կբացի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: Բացի դրանից, Ջավադյանի խոսքով, եւս երեք բանկեր ԿԲ-ին հայտեր են ներկայացրել իրենց մասնաճյուղերի գրանցման համար:

2010-ի մարտի 4-ին Երեւանում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Միջին չափի վարկերի համաֆինանսավորման» ծրագրի (MCFF) շրջանակներում ստորագրել են պայմանագիր: Համաֆինանսավորման մասին պայմանագիրը ստորագրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը եւ ՎԶԵԲ ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Մայք Թեյլորը:

Հայաստանի բանկային համակարգի առջեւ դրվող հիմնական նպատակը ֆինանսավորման ապահովումն է ճգնաժամից դուրս գալու համար: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենՏիգրան Ջրբաշյանը: «Որպես կանոն ճգնաժամից դուրս գալու հետ մեկտեղ աճում է վարկային միջոցների պահանջարկը, որի հետեւանքով սպասվում է բանկի կողմից վարկավորման շուկայի ակտիվացում: Այս ոլորտում Ամերիաբանկը լուրջ ծրագիր է նախատեսում. մոտակա տարվա ընթացքում տեղաբաշխել մինչեւ 80 մլն դոլար»,-ասել է նա:

Ամենահոռետեսական ցուցանիշներով Հայաստանում տնտեսական աճը մոտ 0% կլինի, իսկ լավատեսական սցենարի դեպքում կարող է անցնել 3-4%-ից, նշել է Տիգրան Ջրբաշյանը: «Մեր կանխատեսումն այն շրջանակի մեջտեղում է գտնվում, որի մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց ընթացիկ տարվա բյուջեում»,- նշեց նա:

Գնաճը բանկն ավելի բարձր մակարդակով է ծրագրում` համեմատած ՀՀ կառավարության կանխատեսումների հետ: ,Նման մակարդակի պատճառը մենք գնահատում էինք` ելնելով ապրիլին գազի սակագների թանկացումից, ինչը հիմա արդեն անդրադառնում է սպառողական գների շուկայի վրաե,- ասաց նա: Նրա խոսքով, այդ կանխատեսումների շրջանակներում բանկը ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության խստացում է նախատեսում:

Իսկ ինչ վերաբերում է ազգային արժույթին, ապա բանկի զարգացման գծով տնօրենի կարծիքով, տարվա ընթացքում աստիճանական արժեզրկում է սպասվում:

Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրվում է 1,2%-ի չափով, գնաճը`մոտ 4 տոկոսի սահմաններում:

Իր կանխատեսումներն է արել նաեւ HSBS Բանկ Հայաստանը: «2009 թվականի մարտին տեղի ունեցած արժեզրկումից հետո դրամի փոխրաժեքը բավականին կայուն է եղել եւ հետագայում եւս մենք կտրուկ տատանումներ չենք ակնկալում»,-մարտի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է «HSBS Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Ըստ նրա, բանկը դրամի փոխարժեքի որոշ թուլացում էր ակնկալում ձմռան շրջանում, սակայն ամռանը, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ակտիվացման հետ մեկտեղ, ակնկալվում է դրամի կայունացում:

Իր պարտատոմսերի հետագա զետեղման վերաբերյալ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին դուրս գալ Հայաստանի կապիտալի շուկա` դրամի ռեսուրսի հանդեպ պահանջարկի վերականգնումից հետո: «Որոշակի ժամանակ կպահանջվի, վերադարձնելու համար հաճախորդների վստահությունը դրամի արժեզրկումից հետո, սակայն դրական առաջընթացն արդեն իսկ ակնհայտ է»,-ասել է նա:

Անկախ ճգնաժամից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին հաջողվել է աճ ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշներով եւ առաջատար դիրքեր գրավել Հայաստանի բանկային համակարգում: Այդ մասին մարտի 2-ին լրագրողներին է ասել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը` ամփոփելով 2009 թվականի արդյունքները: ,Ինչպես հայտնի է, 2009 թվականը ճգնաժամի տարի էր, որը չշրջանցեց նաեւ Հայաստանը: Չնայած դրան, բանկը շարունակեց է իր գործունեությունը եւ ոչ մի օր չի դադարեցրել վարկավորման գործընթացը` այդպիսով շարունակելով աջակցել իր հաճախորդներինե,-ասել է նա: Ըստ Գիշյանի, ճգնաժամը հիմնականում անդրադարձավ Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա, ոչ թե ֆինանսական, ինչպես դա եղավ բազում զարգացած երկրներում:

Բանկի 2009թ. նվաճումների թվում բանկի ղեկավարը նշել է համագործակցությունը Հայաստանի ֆինանսական հաշտարարի հետ, որի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը լավագույնն է ճանաչվել «Լավագույն համագործակցող բանկ» անվանակարգում, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ TOP-մենեջերների առկայությամբ ու American Express պլաստիկ քարտերի սպասարկման գծով ներկայացուցիչ լինելու բացառիկ հնարավորությամբ:

Ինչ վերաբերում է 2010թ. կանխատեսումներին, ապս, ըստ Գիշյանի, ընթացիկ տարին բավական հաջող էր Հայաստանի բանկային համակարգի համար 2009 թվականի համեմատ, մասնավորապես նաեւ բանկի համար, քանի որ արդեն 2010թ. առաջին ամիսներին արդեն դրական միտումներ են գրանցվել:

Յունիբանկե ՓԲԸ-ի ժամկետային ավանդների ծավալը վերջին տարում աճել է 100,8 տոկոսով եւ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 73 մլրդ 150,6 մլն դրամ:Ուստի Հայաստանի բանկերի շարքում այս ցուցանիշով «Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին: Հանդիպման ընթացքում Իգոր Սուվորովը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը: Փետրվարի 22-28-ը բանկերի հատկացրած դրամով վարկերի ծավալը կազմել է 18,4 մլրդ դրամ, իսկ դոլարով վարկերինը` 24,6 մլն դոլար:

ՀՀ պետբյուջեի եկամուտները 2010 հունվարին կազմել են 51,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 3,6 մլրդ դրամ: Բյուջեի ցուցանիշներն, ըստ տարեկան ծրագրի, եկամտային մասով կատարվել են 7,2 տոկոսով, իսկ ծախսային` 4,6 տոկոսով:

ՀՀ պետբյուջեի եկամտային մասն ավելացել է 22,3 տոկոսով կամ 9,3 մլրդ դրամով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Պետբյուջեի եկամուտները հիմնականում ձեւավորվել են հարկերի հաշվին` 78,6 տոկոս, 13,3 տոկոսը` սոցապահովագրման պարտավորությունների կատարման արդյունքում, 8,1 տոկոսը` այլ եկամուտների հաշվին:

Հունվարին ՀՀ պետբյուջե մուտքագրվել է 40,2 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր` ապահովելով եռամսյա ծրագրի կատարումը 34,4 տոկոսով:

Ըստ Grant Thornton International--ի զեկույցի, աշխարհի ձեռնարկատերերի 62 տոկոսը գտնում է, որ տնտեսության աճն արդեն սկսվել է կամ կսկսվի 2010-ի ընթացքում:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---