Հայաստան և աշխարհ. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը Թուրքիային իր տեղը միջազգային հանրության մեջ ցույց տալու միջոց էԱռանց կայսերական Գերմանիայի օգնության Թուրքիան չէր կարողանա իրագործել այն, ինչ նա արեց 1915 թվականին` գնդակահարել մի քանի ժողովուրդներ, որոնց ողջ մեղքը կայանում էր նրանում, որ նրանք «անհավատ» էին 12 մարտի 2010 Քաղաքականությունը չի առաջնորդվում բարոյական չափանիշներով, նրա համար գոյություն ունեն ցանկացած` օրենսդրական կամ գործադիր մակարդակում ընդունված այս կամ այն որոշման նպատակահարմարության եւ կարեւորության հասկացություններ: Սովորաբար այդ որոշումներն ուղղված են միջանկյալ նպատակին հասնելուն եւ մեծ մասամբ ոչ պարտադիր բնույթ են կրում: Մշակույթ. Հայաստանի բնակիչների համար անցած շաբաթը նշանավորվեց համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների իսկական շքերթովՄարտի 1-7-ին Հայաստանում տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում 11 մարտի 2010 Հայաստանի երաժշտասերները անցած շաբաթ խորը տպավորությունների մեծ պաշար կուտակեցին: «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պյետրոդարկիի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ երկու ժամ անընդմեջ հնչեց աշխարհը գերած արգենտինական տանգոյի երաժշտությունը: Նվագախմբի եւ ունկնդիրների համար անակնկալ էր կիթառահար Լուկա Լուչինիի ելույթը: Մեկ այլ անակնկալ էր նաեւ Աստոր Պյացոլայի արվեստը գնահատողների համար իտալացի դուետ «Դուո էլ տանգոյի» (Մարիո Ստեֆանո Պյետրոդարկի եւ Լուկա Լուչինի) հետ համատեղ «Տանգո» ալբոմի շնորհանդեսը: Տնտեսություն. Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման շեմին էՇաբաթվա հիմնական տնտեսական իրադարձությունների տեսություն` 01.03-06.03 6 մարտի 2010 Ըստ մասնագետների կանխատեսումների, Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման վերջին փուլում է գտնվում: Այդ մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք: Քաղաքականություն. ՀԱԿ ցույցն ու Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ակտիվացրեցին ՀՀ քաղաքական կյանքը2010 թվականի փետրվարի 27-ից մարտի 6-ի ներքաղաքական կյանքի ամփոփում 6 մարտի 2010 Անցյալ շաբաթ Հայաստանում ներքաղաքական կյանքը բավական ակտիվ էր: Երկուշաբթի օրը` մարտի 1-ին, «Ժառանգություն» կուսակցությունն ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի, երթ կազմակերպեց դեպի Մյասնիկյանի արձանը, որտեղ պսակ ու ծաղիկներ դրեց: Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մեղքն ու պատասխանատվությունը Հայաստանի ղեկավարության ուսերին է, որը երկիրը խոցելի դարձրեց միջազգային կառույցներում: Սպորտ. Հայ բռնցքամարտիկները եւ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարերից վերադարձել են 6 մեդալովՇաբաթվա հիմնական մարզական իրադարձությունները` փետրվարի 18-25-ը 28 փետրվարի 2010 Ազատ ոճի ըմբշամարտ. փետրվարի 19-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Թախտի գավաթը», որը տեղի էր ունեցել Իրանի Իսպահան քաղաքում: Հայ ըմբշամարտիկներից արծաթե մեդալներ նվաճեցին Միհրան Ջուբարյանը (ք/կ 55) եւ Ռուսլան Բասիեւը (ք/կ 120), իսկ բրոնզե Հասարակություն. Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցնԱմեն տարի Հայաստանում մահանում է մի քանի երեխան, որովհետեւ նրանց բուժման համար գումար չի լինում 28 փետրվարի 2010 Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել: ՏՏ ոլորտ. Շարժական կապի շուկան Հայաստանում հագեցման շեմին էՀայաստանում բջջային ծառայությունների շուկան առայժմ հեռու է «խաղաղ» լինելուց 18 փետրվարի 2010 Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկան 2009 թվականի վերջին ընդհուպ մոտեցավ հագեցման շեմին՝ երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը մեկ կամ երկու բջջային հեռախոսահամար ունի։ 3.2 միլիոն բնակիչ ունեցող հայաստանյան շուկայում տարեվերջյան տվյալներով ավելի քան 2,5 միլիոն բջջային բաժանորդ կար։ |